ԲԱՑ ԴԱՍ 8 Ա ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ

Հ․Թումանյանի անվան  միջնակարգ դպրոցում մայիսի 4 -ին տեղի ունեցավ բաց դաս Հայ գրականություն առարկայից։Դասին ներկա էին դպրոցի տնօրեն՝ Լ․Մկրտչյանը,ուսումնական գծով փոխտնօրեն՝ Կ․Վարդանյանը և այլ ուսուցիչներ ։

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 26

Հայոց բանակի 26-ամյա հոբելյանը,որպես համազգային տոն,նշվեց նաև Բյուրականի Հ.Թումանյանի միջնակարգ դպրոցում:Միջոցառմանը ներկա էր Արագածոտնի մարզի զինկոմիսարյատի ներկայացուցիչ կապիտան Հ.Դալլաքյանը,ում հրավիրել էր դպրոցի տնօրինությունը:Աշակերտների շուրթերից հնչած ոգեշունչ տողերը,դպրոցի երգչախմբի կատարած հայրենասիրական խրոխտ երգերը հուզիչ տրամադրություն են ստեղծել դահլիճում:<<Զինվորները ծնվում և դաստիարակվում է դպրոցում և գեներալ է դառնում բանակում>>:<<Զորավարը նախապատրաստում է հաղթանակը.այն շահում է զինվորը>>:9-րդ,10-րդ,11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ելույթը ուղեկցվեց երկարայն ծափահարությամբ:Իրենց խոսքը հնչեցրին դպրոցի տնօրեն Լ.Մկրտչյանը,կազմակերպիչ Ռ.Հակոբյանը,փոխտնօրեն Կ.Վարդանյանը և այլք:

Դպրոցը հպարտ է իր լավագույն աշակերտներով,ովքեր վաղվա զինվորն են,հայրենիքի վաղվա պաշտպանները:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ:Ամանորյա միջոցառում Բյուրականի միջնակարգ դպրոցում

Շնորհակալություն ենք հայտնում Բյուրական համայնքի համայնքապետ’ Զ. Բաբայանին այս հրաշալի Ամանորյա միջոցառմանն աջակցելու , երեխաններին նվերներ և հաճելի անակնկալներ մատուցելու համար:Երեխաներին հյուր էին եկել Chiki boom- ի մուլտհերոսներ Արջն ու Մաշան,Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, իրենց գեղեցիկ նվերներով:

1 2 3